Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը անում է ամեն ինչ՝ ՀՀ տնտեսության համար նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Վարչապետը լի է հույսերով եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այս տարվա երկրորդ կիսամյակում այդ ծրագրերն սկսվեն: Ես նույնպես աշխատում եմ այդ ուղղությամբ: Ճիշտ է, տնտեսության դանդաղումը տարածաշրջանում նախադրյալներ չի ստեղծում ակտիվացման համար, դրա համար էլ ես զգուշավոր գնահատականներ եմ տալիս»,-հայտարարել է Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այդուհանդերձ, չպետք է համարել, որ զարգացման որեւէ ծրագիր չի իրականացվում: «Միայն մեկ օրինակ, մենք արդեն բանակցություններ ենք վարում մի շարք խոշոր ջրամբարների շինարարության շուրջ»,-հավելել էփոխվարչապետը: