Պաշտպանության նախարարի վրա հարձակվելն անթույլատրելի է։ Այս մասին հունիսի 11-ին խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Չի կարելի խոսքի ազատության տակ ասել ինչ պատահի։ Պաշտպանության նախարարը այս դեպքում մասնավոր դեմք չէ։ Նա պատասխան է տալիս մեր երկրի անվտանգության համար եւ գերագույն գլխավոր հրամանատարից հետո երկրորդ մարդն է։ Տեսնելով նրա մասին պատրաստած հաղորդումներից մեկը՝ ես ուղղակի զարմացած էի, թե ինչպես է նա կազմակերպում իր օրը եւ ինչպիսի օրինակ կարող է ծառայել մյուսներին։ Նա ժամանակ է գտնում սպորտով զբաղվելու համար եւ միաժամանակ ամեն բան հասցնում է՝ աշխատելով անգամ հանգստյան օրերին։

Իսկ նրա վրա հարձակումները անցան անգամ նրա ընտանիքին։ Պետք է դատապարտել նմանօրինակ երեւույթները եւ զերծ մնալ նամն վերաբերմունքից»,-  հայտարարեց Մինասյանը։