«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պնդում են, որ Լիբիայում երկու ռազմական ինքնաթիռ են պայթեցրել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Զինյալների խոսքով, այդ ինքնաթիռները տեղակայված են եղել Սիրտի մերձակայքում գտնվող լիբիական ռազմաբազայում, որը ԻՊ-ն ավելի վաղ գրավել էր:

Ըստ Gazeta-ի, որպես ապացույց՝ զինյալները սոցիալական ցանցերում երկու կործանված ինքնաթիռների լուսանկարներ են տարածել: