Լեհաստանը մտադիր է 2016թ. Վարշավայում  կայանալիք գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ին  առաջարկել դաշինք հրավիրել բալկանյան երկրներին։ Այս մասին Վրոցլավի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Տոմաշ Սեմոնյակը։

Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի եկող տարի Վարշավայում ՆԱՏՕ-ն բալկանյան երկրներին հրավիրի միանալ դաշինքին։ Խոսքը մասնավորապես Մակոդոնիայի եւ Սերբիայի մասին է։ ՆԱՏՕ-ն վաղուց իր կազմում նոր անդամներ չի ընդգրկել»,- ասել է Սեմոնյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։