2007-2015թթ. ՀԷՑ-ը աշխատավարձների ֆոնդի վրա սակագնային մեթոդիկայից ավել ծախսել է 6.5 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 12-ին խորհրդարանում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։
«Երբ ՀԷՑ-ի սակագինը հաստատվում է, աշխատավարձի բաղադրիչը դրանում ներառվում է՝ ելնելով մասնավոր սեկտորում միջին աշխատավարձի վիճակագրական տվյալներից։ Դրանից ավել ՀԷՑ-ը պետք է սեփական գրպանից վճարի։
Այս ծախսերը հնարավոր չէ ներառել սակագնի մեջ։ 8 տարվա ընթացքում դրանք կուտակվել են մոտ 6.5 մլն դրամի չափով»,- հայտարարեց Նազարյանը։
Նշենք, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է բարձրացնել բնակչության համար էլեկտրաէներգիայի գինը 6,93 դրամով 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Բնակչության համար ներկայիս ցերեկային սակագինը կազմում է 41,85 դրամ 1կվտ/ժ-ի համար:




























