Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է վուվուզելներ օգտագործել երկրի բոլոր մարզադաշտերում։ Օգոստոսի 6-ին կատարած հայտարարության մեջ, ֆեդերացիան նշում է, որ «այդ դուդուկները բացասական ազդեցություն են ունենում խաղացողների վրա»:
Ընդունված որոշմանը հետեւելու համար հատուկ հանձնաժողովները, ինչպես նաեւ կարգուկանոնի պահապանները խոստորեն վերահսկելու են, հատկապես ինչպես ազգային, այնպես էլ միջազգային պաշտոնական խաղերի ժամանակ:
ՀԱՖ կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո վուվուզելների համաճարակը տեղափոխվեց նաեւ Փոքր Ասիայի պետություններ։ Սակայ սեփական թիմերին աղմկոտ եւ հոգնեցնող վուվուզելներով ոգեւորելը միանշանակ չի ընդունվում։
Ֆուտբոլի անցած առաջնությունում վուվոըզելների միաժամանակյա օգտագործումը բազմաթիվ դժգոհություններ էր առաջացրել լրագրողների, մարզիչների եւ երկրպագուների մոտ։ Սակայն Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ վուվուզելները ընդունող երկրի ազգային մշակույթի մի մասն է կազմում եւ ոչ մեկը չի արգելելու օգտագործել այդ յուրօրինակ երաժշտական գործիքն առաջնության ժամանակ։
Վուվուզելը անտիլոպայի եղջյուրի նախահայրն է, որն օգտագործվում էր աֆրկական գյուղերում մարդկանց ժողովի կանչելու համար։ Այն օգտագործվում էր նաեւ որսի ժամանակ՝ կենդանիներին վախեցնելու համար։ Վուվուզելը կարող է աղմուկի ռեկորդայի մակարդակ ՝ մինչեւ 130 դեցիբել ապահովել։



























