Բամբասանքերը չեմ մեկնաբանում: Այսպես արձագանքեց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի Դեմկուսի հիմքի վրա կուսակցություն ստեղծելու մասին լուրերը:
Նա նշեց, որ այդ թեմայով որեւէ խոսակցություն անգամ չի եղել: «Մենք ընկերներ ենք, ես աշխատում եմ համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ»-ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ լավ հարաբերություններ ունեն իրենց հետ:
Դիմեցինք նաեւ Արա Աբրահամյանի եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանին: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ բանից տեղյակ չէ:
Նշենք, որ մի քանի օր է՝ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Արա Աբրահամյանը մտադիր է միավորել հայաստանյան քաղաքական դաշտը: Իր ստեղծելիք նոր կուսակցությունը նա կառուցելու է Արամ Գասպարի Սարգսյանի Դեմկուսի վրա, որին միանալու են նաեւ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն ու էլի որոշ կուսակցություններ:





























