«Բարգավաճ Հայաստան» կանանց խորհրդի նախագահ է դառնալու Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը:
Մեր տեղեկություններով՝ երկար փնտրտուքներից հետո որոշել են ԲՀԿ կանանց խորհուրդը վստահել հենց նրան, քանի որ Թամարա Պողոսյանը քաղաքական ճանապարհ ունի անցած եւ ամենաակտիվն է:
Նշենք, որ ԲՀԿ կանանց խորհուրդը մինչեւ մարտի 5-ը ղեկավարում էր Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, սակայն որդու քաղաքականությունից եւ ԲՀԿ-ից հեռանալուց հետո նա թողեց այդ պաշտոնը:





























