Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի ռուսական Մագնիտոգորսկից կնոջ նկատմամբ, որը կատվին լվացել է լվացքի մեքենայում: Նման որոշում է կայացվել այն պատճառով, որ կենդանին չի տուժել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գործի քննությունը, ամեն դեպքում, շարունակվում է:

Իրավապահներին հետաքրքրել է «ВКонтакте» սոցցանցում հրապարակված տեսանյութը, որում Մագնիտոգորսկից Դինարա անունով երիտասարդ աղջիկն ու նրա ընկերը կատվին մտցնում են լվացքի մեքենան եւ միացնում: Կատուն փորձում է դուրս պրծնել եւ բարձրաձայն մլավում է, սակայն հոլովակի հեղինակներն ընդամենը ծիծաղում են:

Հոլովակը սոցցանցում հրապարակվել է ապրիլի 27-ին: Դրանից հետո Մագնիտոգորսկի բնակիչներից մեկն այն տեղադրում է համաքաղաքային ֆորումում: Այդպես էլ այն տարածվել է: