Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկոն մասնակցել է Մոնտեվիդիոյի Հայաստանի հրապարակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Հնչակյան կուսակցությունից 20 նահատակների հիշատակին:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ տեղի հայ համայնքի անդամներ, Արգենտինայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը:
Խոսե Մուխիկան ծաղկեպսակ է դրել հրապարակում տեղադրված խաչքարին եւ 20 ծաղիկ խոնարհել Հայոց ցեղասպանության հուշարձանին: Ըստ «Masis Post»-ի, նահատակների հիշատակին 20 աղավնի են արձակել երկինք:





























