«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մեր աղբյուրները նշում են, որ որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում:
Գործող ատոմակայանի շահագործման ռեսուրսը ավարտվում է 2016 թվականին: Այդ ժամկետը 10 տարով երկարաձգելու համար ՀՀ կառավարությունը 270 միլիոն դոլարի վարկ եւ 30 միլիոն դոլարի դրամաշնորհ պետք է ստանա ՌԴ-ից: Այդ գումարներով ատոմակայանը պետք է ենթարկվի հիմնանորոգման: Գումարի ստացման, տեխնիկատնտեսական փաստաթղթերի մշակման, սարքավորումների նախագծման ու պատրաստման համար բազմաթիվ համաձայնագրեր ու պայմանագրեր պետք է կնքվեն։ Դրանցից մեկը պետք է ստորագրվեր հունիսի սկզբին՝ Մոսկվայում: Այդ արարողությանը մասնակցելու համար նույնիսկ Մոսկվա էր մեկնել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Սակայն վերջին պահին փաստաթղթի ստորագրումը հետաձգվել է անորոշ ժամկետով: Թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթի մասին է խսոսքը մեր աղբյուրները չեն հայտնում, սակայն վստահեցնում են, որ խնդիրը զուտ տեխնիկական է եւ շուտով այն կստորագրվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























