ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, որը հիմա զբաղվում է Կալինինգրադի մարզի գյուղատնտեսության զարգացմամբ, մտադիր է իր անվան ապրանքանիշով հնդկաձավար վաճառել։ Այս մասին նա պատմել է «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

Լուժկովը հնդկաձավարն անվանակոչելու մի քանի տարբերակ ունի՝ «Լուժկովկա», «Մեդովիե լուժկի», «Լուժկովսկայա»։

Պլանավորվում է, որ 2015թ. հուլիսին ձավարեղենի առաջին խմբաքանակը՝ մի քանի հարյուր տոննա, վաճառքի կհանվի Կալինինգրադի խանութներում, սակայն դեռեւս առանց ապրանքանիշի։ Նա ցանկանում է նախքան ապրանքանիշը գրանցելը էժան գնով հնդկաձավար մատակարարել ռազմածովային նավատորմին։