ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրամիության կողմից պատժամիջոցները երկարաձգելու դեպքում Ռուսաստանը առաջնորդվելու է փոխադարձության սկզբունքով։

«Ամեն ինչում գործում է փոխադարձության սկզբունքը։ Բայց պետք է սպասել կոնկրետ որոշումների, իսկ դրան դեռեւս չկան»,- հայտարարել է Պեսկովը։

Նա նշել է, որ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման հարցով մեկբանաություն տալը դեռեւս վաղ է, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչեւ 2016թ. հունվարը երկարաձգելու առաջարկին։