Անցյալ գիշեր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փրկարարները ջրհեղեղից ավերված կենդանաբանական այգու տարածքում տիղմի շերտի տակ հայտնաբերել էին աղետի եւս մեկ զոհի դի։ Աղջկա մարմինը գտել էին փլատակների ու ցեխի շերտը մաքրելիս։
Ինչպես տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, մարմինը հայտնաբերել էին հատուկ նշանակության ջոկատները եւ տեղափոխել դատական փորձաքննությունների ազգային բյուրո։ Աղջկա ինքնությունը դեռեւս պարզ չէ։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում վարարած Վերե գետը հեղեղել էր բնակելի տներ, կենդանաբանական այգին, վնասել քաղաքային ենթակառուցվածքները։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 19 մարդ, եւս 300-ն անօթեւան են մնացել։ Թբիլիսիում փնտրում են ոչ միայն անհետ կորած մարդկանց, այլ նաեւ կենդանաբանական այգուց փախած կենդանիներին։





























