Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը հայտարարել է, որ շախմատային թագի հավակնորդների մրցաշարը պետք է Կազանից տեղափոխել Կիեւ:
«Ես իմ շտաբի հետ խորհրդակցել եմ, եւ մենք որոշում ենք ընդունել հավակնորդների մրաշարը Կիեւ տեղափոխելու առաջարկ անել: Դա թույլ կտա ուկրաինացիներին հայտավորել իրենց ուժեղ գրոսմայստերին` աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին, որը վերջերս դարձավ Դորտմունդի սուպերմրցաշարի հաղթող: Պետք չէ այս առաջարկն ընկալել որպես Կազանի դեմ քայլ, պարզապես ստեղծված պատային իրավիճակից դուրս գալու համար Ուկրաինան օպտիմալ տարբերակ է»,- Կարպովին մեջբերում է Թաթար-Ինֆորմը:
Ավելացնենք, որ պատային իրավիճակը կապված է Վեսելին Տոպալովի հայտնի նամակի եւ Իլյումժինովի պատասխանի հետ:


























