Ակցիզային հարկ սահմանելու Կառավարության նախաձեռնությունը կործանիչ է։ Այս մասին հունիսի 19-ին ԱԺ-ում հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։ «Անգամ հավատալով, որ օրինագծի քննարկումը կհետաձգեն, եւ առաջիկա ամիսներին, ինչպես ասում եք, հնարավոր կլինի այն ուսումնասիրել, մենք չենք հավատում այդ նախաձեռնության անհրաժեշտությանը։ Այն ուղղակի կործանիչ է»,- ասաց պատգամավորը։
Իր հերթին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու։ «Մենք կարծում ենք, որ օրինագծի ընդունումը կարող է առաջ բերել կարեւորագայուն ապրանքների եւ ծառայությունների գների անհարկի տատանում»,- ընդգծեց Մելքումյանը։
Նշենք, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը առաջարկում է բարձրացնել օղու, ծխախոտի, բենզինի եւ դիզվառելիքի դրույքները եւ ակցիզային հարկ սահմանել սեղմված գազի համար։




























