ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել 612 մլրդ դոլարի ռազմական օգնության վերաբերյալ նախագծին, որը ենթադրում է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 71, դեմ՝ 25 սենատոր: Այս նախաձեռնությունը, որի հեղինակը հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանն է, թույլ է տալիս Կիեւին սպառազինություն ուղարկել, ներառյալ նռնականետեր ու հրաձգային սպառազինություն:
Փաստաթղթի տեքստի համաձայն, Պենտագոնը պետքարտուղարության հետ համակարգված իրավունք ունի ծախսել մինչեւ 300 մլն դոլար՝ ուղղված ուկրաինական բանակի նախապատրաստությանը, սպառազինություն տրամադրելուն եւ լոգիստիկ աջակցություն ցուցաբերելուն, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Ավելի վաղ Բարաք Օբամայի վարչակազմը սպառնացել էր վետո կիրառել այդ օրինագծի նկատմամբ: Սպիտակ տունը դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն: Մարտի վերջին ամերիկյան կոնգրեսականները կողմ էին քվեարկելբանաձեւին, որով կոչ էին անում ԱՄՆ նախագահին մահաբեր զենք մատակարարել Ուկրաինային:





























