Ռուսաստանի ԱԳՆ-ն իր պետության ակտիվների կալանքը գնահատել է որպես «բացահայտ ոչ բարեկամական քայլ եւ միջազգային նորմերի կոպիտ խախտում»։ Այս կապակցությամբ ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բելգիայի դեսպան Ալեքս Վան Մեուվենին բացատրությունների համար։
Ինչպես ասված է արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, Ռուսաստանը բելգիական կողմից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել «Բելգիայում Ռուսաստանի Դաշնության սուվերեն իրավունքների վերականգման եւ ռուսական հաստատությունների ու իրավաբանական անձանց նորմալ գործունեության ապահովման համար»։ Հակառակ դեպքում ռուսական կողմը ստիպված է դիտարկել Ռուսաստանում Բելգիայի Թագավորության ունեցվածքի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը։
Դեսպանը վստահեցրել է, որ բողոքի նոտան կփոխանցի իր երկրի իշխանություններին, փոխանցում է ՌԲԿ-ն։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Բելգիան կալանք էր դրել իր տարածքում Ռուսաստանի պետական ակտիվների վրա։





























