Բոսթոնի դատարանը Ղրղզստանի քաղաքացի տաքսու վարորդ Խայրուլոժոն Մատանովին 2.5 տարվա ազատազրկման է դատապարտել հետաքննությանը խաբելու համար։

Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւների ծանոթը դատարանում ներողություն է խնդրել ՀԴԲ-ին խաբելու համար եւ հայտարարել, որ որեւէ ահաբեկչական խմբավորման չի աջակցում, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Ավելի վաղ Ջոհար Ցարնաեւի եւս 3 ընկեր դատապարտվել էին հետաքննությանը խոչընդոտելու համար։

Հիշեցնենք, որ Բոսթնի մարաթոնի ժամանակ Ցարնաեւ եղբայրների կազմակերպած ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել 250-ը։