Պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում Եվրոպայի վրա կարժենա 100 մլրդ եվրո եւ ավելի քան 2 մլն աշխատատեղ: Փաստացի, ճգնաժամն ավելի վատ հետեւանքների է հանգեցրել ԵՄ երկրների եւ Շվեյցարիայի համար, քան ակնկալվում էր: Նման գնահատական է է պարունակում Տնտեսական հետազոտությունների ավտսրիական ինստիտուտի (WIFO) անցկացրած հետազոտության մեջ, գրում է Die Welt-ը:
«Արտահանման անկումը, որը մենք նախորդ տարվա աշնանը կանխատեսում էինք որպես վատագույն սցենար, ներկայումս իրականություն է»,-նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Օլիվեր Ֆրիցը:
WIFO-ի հաշվարկներով, պատժամիջոցների պահպանումը կհանգեցնի նրան, որ Գերմանիայի տնտեսության անկումը կկազմի ավելի քան 1 տոկոս: Իտալիան կկորցնի ավելի քան 200 հազար աշխատատեղ եւ 0,9 տոկոսի անկում կունենա, Ֆրանսիան կկորցնի 150 հազար աշխատատեղ եւ 0,5 տոկոսի անկում: Էստոնիան, որն ավելի շատ է կախված Ռուսաստանից, 16 տոկոսի անկում կարձանագրի, հաղորդում է Lenta.ru-ն:
Միաժամանակ, Եվրահանձնաժողովը եկել է եզրակացության, որ առեւտրային սահմանափակումների ազդեցությունը եվրոպական տնտեսության վրա «համեմատաբար մեծ չէ եւ հեշտ հաղթահարելի է»:





























