ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին 1-ին ընթերցմամբ ընդունեց Պետական գույքի կառավարման գործակալության հաստատած՝ սեփականաշնորհման ենթակա գույքի ցուցակում փոփոխությունների նախագիծը։ Ցուցակում հայտնվել է «Հայփոստ» ՓԲԸ-ն։ Նախագիծն ընդունվել է 61 կողմ, 22 դեմ եւ 16 ձեռնպահ ձայներով, հայտնում է NEWS.am. –ի թղթակիցը ԱԺ-ից։
Ներկայումս օպերատորը գտնվում է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին վստահված ղեկավարության ներքո, որը վերահսկում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը; Փոստի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում են պետությանը։





























