Իրկուտսկ-Մոսկվա չվերթի օդանավն այսօր՝ հունիսի 19-ին, հարկադիր վայրէջք է կատարել Չելյաբինսկի օանավակայանում՝ ուղեւորուհիներից մեկի ոչ ադեկվատ վարքի պատճառով:

27-ամյա ուղեւորուհին իրեն վատ է զգացել: Աղջիկն սկսել է քայլել օդանավի սրահում, ջուր լցնել ուղեւորների վրա եւ երգել: Օդանավի հրամանատարը որոշել է օդանավը վայրէջքի տանել Չելյաբինսկի օդանավակայանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ոստիկանները դուրս են բերել աղջկան օդանավից: Բժիշկները պարզել են, որ հարբած չէ, նրան տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց:

«ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ ուղուորուհին Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է: