ՆԱՏՕ-ն կոնկրետ դեր չի խաղում ԼՂ հակամարտության տեսանկյունից, բայց մենք տեսնում ենք, որ խնդիրը խոչընդոտներ է ստեղծում Հարավային Կովկասի մեր գործընկերային հարաբերությունների համար: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանի եվրատլանտյան ինտեգրման եւ գործընկերության հարցերով ավագ փորձագետ Շտեֆան Էլգերսման:

Նրա խոսքով ՆԱՏՕ-ն կշարունակի իր ուշադրությունը կենտրոնացնել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ համագործակցության վրա: «Մեր դիրքորոշումն, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու մեջ է, որը շատ դրական դեր է խաղում: Մենք պետք է փորձենք վստահ լինել, որ շարոնակելու ենք մեր գործընկերային հարաբերություններն առանց որեւէ դանդաղեցման»,- ընդգծել է Էլգերսման:

Նա հավելել է, որ Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի ծրագրերում, Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղապահի առաքելություններում, գեղեցիկ մի օր կավարտվեն: «Հետեւաբար, ինչպե՞ս ենք ապահովելու մեր այս համագործակցության շարունակությունը»,-հարց է բարձրացրել փորձագետը: