Հայաստանի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները: Այն ընդունվել է 81 կողմ, 12 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նախագծի համաձայն, մասնավոր անձը կարող է կուսակցությունների անշարժ գույք նվիրել մինչեւ 200 մլն դրամի սահմաններում: Ընդ որում, կուսակցությունը իրավունք չունի այն վաճառել նվեր ստանալուց հետո 5 տարիների ընթացքում:

Օրինագիծը ներկայացրել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանն ու Միքայել Մանուկյանը: