Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ Երեւան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերից կազմված ֆուտբոլի հավաքականը, որը ընկերական հանդիպում է ունենալու Երեւանի քաղաքապետարանի թիմի հետ։
Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ քաղաքապետերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն Սուրբ նահատակների հիշատակին։
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, այնուհետ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել փաստագրական ցուցադրությանը, ապա գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։


























