Արքայական ակումբը երկրորդ հանդիպումն անցկացրեց ԱՄՆ-ում ու դարձյալ հաղթեց 3:2 հաշվով: «Լոս Անջելես Գելեքսիի» հետ խաղում Ժոզե Մոուրինիոյի թիմն առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով, սակայն ընդմիջումից հետո կարողացավ կամային հաղթանակ տանել: Հանդիպումն անցկացվում էր Փասադենայի հռչակավոր «Ռոուզ Բոուլ» ստադիոնում և հավաքել էր 89 հազար հանդիսականների:
«Լոս Անջելես Գելեքսի» – «Ռեալ» (Մադրիդ) 2:3
Դունիվանտ, 40, Դոնովան, 45 – Իգուաին, 52, 62, Խաբի Ալոնսո, 72
«Ռեալ». Դուդեկ (Կասիլիաս, 46), Ռամոս (Արբելոա, 46), Ալբիոլ (Պեպե, 46), Գարայ, Դրենտե (Մարսելո, 46), Լաս (Խաբի Ալոնսո, 46), Մ. Դիարա (Գագո, 46), Դի Մարիա (Ռոնալդու, 46), Գրաներո (Պեդրո Լեոն, 46; Մորատա, 89), Վան դեր Վարտ (Կանալյես, 46; Ալեքս, 90), Բենզեմա (Իգուաին, 46):


























