Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը գերմանացի լրագրողների վարկածով ճանաչվել է Գերմանիայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Kicker պարբերականը:
Ռոբենի օգտին քվեարկել է 445 լրագրող: Երկրորդ և երրորդ տեղերը նույնպես գրավել են «Բավարիայի» խաղացողներ Բաստիան Շվայնշտայգերը (180) և Թոմաս Մյուլլերը (118):
Ավելի վաղ Ռոբենը լավագույնն էր ճանաչվել նաև Բունդեսլիգայի խաղացողների հարցման արդյունքում:


























