Հայ գործարար Լեւոն Հայրապետյանի դատավարությունը կսկսվի հուլիսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին գործարարի հարազատները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի քաղաքային դատարանը տնային կալանքի տակ է թողել Լեւոն Հայրապետյանին:

Նշենք, որ ապրիլի 13-ին Հայրապետյանի գործն առանձնացվել է «Բաշնեֆտի» ընդհանուր գործից եւ մնացել է միայն Իզմեստեւից գումարների յուրացման դրվագը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ.-ի հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով: Դեկտեմբերին դատարանը եւս 4 ամսով երկարացրել է Հայրապետյանի կալանքի ժամկետը: