ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռասիզմը լուրջ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար։

«Ռասիզմը լուրջ մարտահրավեր է մնում, որի հետ մենք պետք է միասին պայքարենք։ Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց պետք է զգոն լինենք, քանի որ ռասիզմը դեռեւս պահպանվում է։  Այն թունավորում է երիտասարդության գիտակցությունը, դավաճանում է մեր իդեալներին եւ սասանում է մեր ժողովրդավարությունը»,- ասել է Օբաման Սան Ֆրանցիսկոսյում կայացած քաղաքապետների կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։