ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ջերմացումը։ Ինչպես տեղեկացնում է IANS գործակալությունը, Սանկտ Պետերբուրգում արտասահմանյան լրատվական գործակալությունների հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասել է, որ Կուբայի եւ ԱՄՆ-ի մերձեցումը ինքը որպես դրական քայլ է գնահատում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես փոխանցում է իսպանական EFE կայքը, Պուտինը, նշելով տնտեսական էմբարգոյի հետեւանքով Կուբայի բնակչության տառապանքները, ասել է, որ էմբարգոն հանելը դրական ազդեցություն կունենա կղզու վրա եւ կհերքի այն կարծիքը, թե Հավանայի եւ Վաշինգթոնի միջեւ սերտ կապերը կարող են հանգեցնել Կուբայում ռուսական ազդեցության թուլացմանը։
Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Կուբայի հետ հարաբերությունների նորմալացման մտադրության մասին։


























