Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ հայտարարել է, որ 2014թ. փետրվարին Կիեւում պետական հեղաշրջում է տեղի ունեցել Ուկրաինայի օրինական կառավարության դեմ։

«2014թ. փետրվարին Կիեւում տեղի ունեցածը պետական հեղաշրջում էր օրինական կառավարության դեմ։ Եվ երբ Արեւելյան Ուկրաինայի ռուսալեզու բնակչությունը դեմ դուրս եկավ  նոր ղեկավարության դեմ,  նրանց դեմ տանկեր ուղարկեցին։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում  գործադրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կառավարության դեմ, որպեսզի նա կատարի Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները»,- ասել է Պուտինը եւ հերքել մեղադրանքները, թե ռուսաստանը Ուկրաինայի արեւելքում տեղակայած զորք ունի, գրում է իսպանական EFE կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։