Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ, որ աշխարհում միջուկային բախման ռիսկը մեծացել է։ Այս մասին ռուս նախագահը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ, փոխանցում է իսպանական EFE կայքը։
Պուտինի կարծիքով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ թշնամական հռետորաբանության խստացումը չի նշանակում, որ աշխարհում միջուկային բախման ռիսկը ավելի մեծ է դարձել։ «Ռուսաստանը պետք է պատասխան տար եւ հայտարարեր, որ 40 լրացուցիչ միջուկային հրթիռ է տեղակայելու այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց Արեւելյան Եվրոպայում իր ռազմական ներկայության մեծացման մտադրության մասին։
Ռուսաստանն ագրեսոր չէ եւ լարված հարաբերությունների կողմնակից չէ, սակայն նա պարտավոր է պատասխանել Արեւմուտքի գործողություններին»,- մեջբերում է Պուտինի խոսքը ՏԱՍՍ-ը։


























