Մոսկվան «ազնիվ պայքարել է» 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու իրավունքը վաստակելու համար։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է France Presse-ը։
«Մենք ազնիվ պայքարել ենք եւ վաստակել ենք այդ իրավունքը։ Չեմ կարծում, որ այդ որոշումը պետք է բողոքարկվի։ Մենք պատրաստ ենք ընդունել ԱԱ-2018-ը, եւ դա համոզիչ է թվացել ՖԻՖԱ-ին։ Միայն դատարանը կարող է որոշել, թե եղել է կաշառակերություն, թե ոչ։ Ռուսաստանում հետաքննություն էր սկսվել ԱԱ-2018-ը ընդունելու համար կաշառք տալու մեղադրանքների կապակցությամբ, եւ մենք ոչ մի ապացույց չգտանք»,-մեջբերում է ռուս նախագահի խոսքը ՏԱՍՍ-ը։


























