Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ վերականգնվում է ուղեւորատար գնացքների երկաթուղային հաղորդակցությունը։ Այս մասին ասված է Հյուսիսկովկասյան քաղաքամերձ ուղեւորատար ընկերության կայքում։

Համաձայն այդ հաղորդագրության՝ 2015թ. հունիսի 20-ից Ադլեր (Ռուսաստան) – Գագրա (Աբխազիա) քաղաքների միջեւ կգործի ամենօրյա երկաթուղային գիծ՝ 40 կմ երկարությամբ։

Ամենօրյա հաղորդակցությունը կապահովեն 3 զույգ քաղաքամեր գնացքներ, որոնցից յուրաքանչյուրը կունենա 232 ուղեւոր տեղափոխելու հնարավորություն։