Արմավիրի մարզի գյուղերից մեկում փեսան փորձել է բռնաբարել իր 15-ամյա քենուն: NEWS.am-ի տեղեկություններով՝ 38-ամյա կինը դիմել է  իրավապահներին եւ հայտնել, որ 2014թ դեկտեմբերին դստեր ամուսինը  փորձել է  իրենց տանը  բռնաբարել մյուս դստերը, ով սովորում է 9-րդ դասարանում:

Աղջիկը դիմել է փախուստի, այժմ պարզվում են դեպքի հանգամանքները,  որոնում են քենու նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարած փեսային: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: