ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանրությանը կոչ է արել ազդել հրազենային զենքի շրջանառության մասին Կոնգրեսի կայացրած որոշման վրա։

Անդրադառնալով Չարլսթոնի դեպքին՝ Օբաման հայտարարել է, որ նա չի հրաժարվում զենքի վաճառքը սահմանափակելու իր գաղափարից, որը առաջարկել էր 2012թ. Քոնեքթիքութի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Սակայն առանց ընտրողների աջակցության դա չի հաջողվի իրականացնել։

«Ես վստահ եմ, որ վերջին հաշվով մեքն կսկսենք ճիշտ բաներ անել» ասել է Օբաման Սան Ֆրանցիսկոսյում կայացած քաղաքապետների կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել էր 21-ամյա Դիլան Ռուֆին, որին կասկածում են Չարլսթոնի եկեղեցում հրաձգությունը կազմակերպելու մեջ։  Հրաձգությունը տեղի էր ունեցել հունիսի 17-ի երեկոյան, Չարլսթոնի սեւամորթ բնակչության շրջանում մեծ հարգանք վայելող եկեղեցում: Հանցագործության զոհ է դարձել 9 մարդ՝ 6 կին եւ 3 տղամարդ, այդ թվում՝ եկեղեցու հոգեւորականը եւ Հարավային Կարոլինայի օրենսդիր ժողովի սենատոր Քլեմենտ Փինքնին: