Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր՝ հունիսի 20-ին, մեկնարկել է ռեկտորի ընտրությունները: Հոգաբարձուների խորհրդի 32 անդամից ներկա է 31-ը:

ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, թեկնածու Հովհաննես Թոքմաջյանը ընտրություններից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր անվան շուրջ ստեղծված սկանդալը չի կարող ազդել իր՝ ռեկտոր ընտրվելու վրա:

«Սկանդալը հակամարտությունից է առաջանում, որը հրահրում է մյուս կողմը: Որեւէ սկանդալ ինձ չի կարող խանգարել»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնի համար բացի Թոքմաջյանից պայքարում է նաեւ Ոստանիկ Մարուխյանը: