Հայաստանյան բանկերում դոլարն այսօր՝ հունիսի 20-ին, գնում են 471,32 դրամով, նվազագույնը այն 470,50 դրամ է, առավելագույնը՝ 472,50 դրամ: Rate.am-ի տվյալներով՝ ամենաբարձրը դոլարի առքը ԲՏԱ բանկում է, իսկ ամենացածրը՝ Ամերիա եւ Հայէկոնոմ բանկերում: Դոլարը վաճառում են միջինը 475,14 դրամով, նվազագույնը՝ 474,50 դրամով այն վաճառում են ԲՏԱ բանկում, իսկ առավելագույնը՝ 475,50 դրամով դոլարը վաճառում են մի շարք բանկերում՝ Յունիբանկում, Արարատբանկում, Հայէկոնոմբանկում, Հայբիզնեսբանկում եւ այլն:
Եվրոյի առքը միջինը կազմում է 530,70 դրամ, առավելագույնը այն 535 դրամ է, նվազագույնը՝ 528 դրամ: Եվրոն ամենաբարձր ցուցանիշով գնում են ԲՏԱ բանկում, իսկ ամենացածր ցուցանիշով՝ Արդշին, Արարատ եւ Հայէկոնոմ բանկերում: Եվրոն վաճառում են 541, 27 դրամով, ամենաբարձրը՝ 545 դրամով այն վաճառում են HSBC բանկում, ամենացածրը՝ 538,50 դրամով վաճառում են Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկում: Ռուբլու առքը միջինը 8,56 է, ամենաբարձրը այն գնում են 8,65 դրամով՝ Արմսվիսբանկում, ամենացածրը՝ 8,20-ով այն գնում են HSBC բանկում: Ռուբլու վաճառքը միջինում 9,04 է, նվազագույնը այն 8,87 է՝ Ամերիաբանկում, առավելագույնը՝ 9,32 դրամ՝ HSBC բանկում:





























