Տրանսանատոլիական խողովակաշարի նախագծի (TANAP)  մասին որոշումը ընդունվել է ադրբեջանական «Շահ դենիզ» կոնսորցիումի կողմից։ Այս մասին Երեւանում հունիսի 20-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 89-րդ ֆորումի 3-րդ օրը, հայտարարեց Լոնդոնի Թագավորական քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ պատասխանելով Իտալիայի պատվիրակության անդամ Ռոբերտո Մաոասուտայի հարցին այն մասին, թե ինչու Հայաստանը ներգրավված չէ Հարավային Կովկասում էներգետիկ նախագծերի մեջ։

«Համաձայն եմ, գազ տեղափոխելու ամենակարճ ճանապարհը կլիներ այն Հայաստանի տարածքով անցկացնելը, սակայն աշխարհաքաղաքական իրողությունները խաղացել են իրենց դերը»,- ընդգծեց Թրեյսի Ջերմանը։

Հիշեցնենք, որ TANAP-ի մասին համաձայնագիրը կնքվել էր 212թ. հունիսի 26-ին Ստամբուլում։