ՖՆ քննչական վարչությունում քննվող՝ «Զօօ Ֆաունա ԱՐՏ» ՍՊԸ հիմնադիր Արթուր Վոլոդյայի Խաչատրյանի կողմից 2011թ. ընթացքում երկու հատ «Բոնոբո» տեսակի կապիկներ ՀՀ ներմուծելու վերաբերյալ քրգործով նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ի թղթակցին ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ էբոլայի վարակակիր լինելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:
Հիշեցնենք, որ ենթադրվում է, որ չորս տարի առաջ ներմուծված կապիկները էբոլայի հավանական վիրուսակիրներ են: Ավելի վաղ Ֆիննախից մեզ հայտնել էին, որ «Էբոլա» տեսակի վիրուսի տարածումը սկսվել է 2014թ. ամռանը եւ այն 2011թ. ՀՀ ներմուծված կապիկների հետ առնչություն չունի: Չնայած ֆինանսների նախարարությունը պնդում է, որ կապիկների սատկելը ոչ մի կապ չունի էբոլա վիրուսի հետ, հենց 2011թ.-ին Էբոլ-Զաիրի տենդի բռնկում է եղել:





























