Հունիսի 11-ին տեղացած կարկուտը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 4 գյուղերին հասցրել է մոտ 350 մլն դրամի գյուղատնտեսական վնաս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանն ասաց, որ արդեն հաշվարկները ավարտել են, տվյալները ներկայացրել ՏԿԱԻՆ-ին եւ գյուղատնտեսության նախարարությանը, նրանք էլ պետք է դիմեն Կառավարությանը՝ օգնություն ստանալու համար:
«Դա մաքուր գյուղատնտեսական վնասն է, մեղվաընտանիքներ, ցանքատարածություններ, բազմամյա տնկարկներ, խաղողյի այգիներ, տնական խոտհարքներ եւ այլն: Մոտ 350 մլն դրամի վնասը վերաբերում է Նոյեմբերյանի տարածաշրջանի 4 գյուղերին՝ Բերդավան, Լճկաձոր, Այրում, Արճիս: Տեղացած կարկուտը նաեւ քաղաքաշինական վնասներ է հասցրել, վնասվել էին տանիքներ, շիթեր, դպրոցի շենքեր, այս ամենը հաշվարկվում է առանձին:





























