Կառավարությունը «հալածում է» Ազգային ժողովին եւ թույլ չի տալիս պատգամավորներին գնալ արձակուրդը: NEWS.am-ը Կառավարության կայքից տեղեկացավ, որ Կառավարությունը առաջարկել է հունիսի 22-ին եւս գումարել արտահերթ նստաշրջան:

Օրակարգում ընդգրկվել է մեկ հարց՝ 2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր:

Նշենք, որ հունիսի 15-ին եւս Կառավարության առաջարկով գումարվել էր ԱԺ արտահերթ նստաշրջան:  ԱԺ քառօրյաները ավարտվել են հունիսի 11-ին, եւ եթե չլինեին Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթները, ապա պատգամավորները կմեկնեին արձակուրդ: ԱԺ քառօրյաները սկսվելու են սեպտեմբերի 14-ին: