Երեւանում այսօր՝ հունիսի 20-ին, հայտնաբերվել է 51-ամյա Ն.Ի.-ն: NEWS.am-ի տեղեկություններով՝  վերջինս մայիսի 23-ից համարվում էր անհետ կորած, դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:

Մոտ մեկ ամիս անց իրավապահները նրան հայտնաբերել են Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ նախկին կոշիկի գործարանի տարածքում: Պարզվել է, որ այսքան ժամանակ տղամարդը ապրում էր այդտեղ: Մեր տեղեկություններով՝ նա հոգեկան խնդիրներ ունի: