Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունիսի 21-ի ժամը 07.00-ից մինչեւ 19.00 բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունիսի 20-ի ժամը 19.00-ից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հայաստանի ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 21-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: