Աֆղանստանի անվտանգության ուժերը գրոհայիններից գրավել են Տաջիկստանի հետ սահմանակից Բադաշհան նահանգի շրջաններից մեկը, 120 ահաբեկիչներ ոչնչացվել են։
Ինչպես հաղորդում է Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիք Սեդիքիին, այսօր՝ հունիսի 21-ի առավոտյան, մասշտաբային հատուկ գործողության ընթացքում հաջողվել է ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնել Յամգանի շրջանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Թալիբանի» գրոհայինները գրավել էին Քունդուզի նահանգի շրջաններից մեկը, որը սահմանակից է Տաջիկստանին։





























