Թենիսի Վաշինգտոնի մրցաշարի եզրափակիչում, 6:2, 7:6 հաշվով առավելության հասնելով Մարկոս Բաղդատիսի նկատմամբ, Դավիթ Նալբանդյանը նվաճեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի շարքի 11-րդ տիտղոսը:
Հաղթանակից հետո Նալբանդյանը նշել է, որ այս հաջողությունը հատկապես կարեւոր է, քանի որ թիմը հսկայական աշխատանք է կատարել եւ վիրահատության հետեւանքների դեմ իր կես տարվա պայքարը տվեց փայլուն արդյունք: «Մենք շատ երջանիկ ենք: Այս հաղթանակն ինձ ստիպեց ոգեւորվել: Ես գոհ եմ իմ խաղից: Սա վստահ հաղթանակ էր»,- Նալբանդյանին մեջբերում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի պաշտոնական կայքը:


























