Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով Երեւան տեղափոխված զինվորականի վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանը:
Նա նշեց, որ վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն, բայց դրական տեղաշարժը ակնհայտ է: Նորայր Դավիդյանի կարծիքով՝ թեեւ դեռեւս կյանքին վտանգ կա, բայց բարձրաստիճան զինվորականը կհաղթահարի այն ու փրկվի: Համեմատաբար լավ է նրա կնոջ առողջական վիճակը, ում արդեն Վերակենդանացման բաժանմունքից կարող են տեղափոխել:
Հիշեցնենք, որ ամուսինները այրվածքներ էին ստացել տանը, Ariston գազի կաթսայից եռման ջուրը թափվել էր նրանց վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններին տեղափոխել էին Երեւան:





























