Նոր մանրամասներ են հայտնի դարձել Հունիսի 21-ին Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի ունեցած վթարից, որի հետեւանքով մարդիկ են զոհվել:

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 29 OU 519 համարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 25 TL 315 համարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 60-ամյա Գ. Բ.-ն, ուղեւոր 11-ամյա Հ. Բ.-ն եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքնայի ուղեւոր 23-ամյա Ա. Խ.-ն տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ Հ. Բ.-ը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Սրբ. Աստվածամայր» ԲԿ:

Հիվանդանոցում Գ. Բ.-ն եւ Մ.Զ.-ն մահացել են: Ա.Խ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ. Բ.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: