«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչնչացրել են Մոսուլի մզկիթն ու սուրբ Իոնա մարգարեի գերեզմանը եւ մտադիր են այդտեղ այգի կառուցել, գրում է ԻՐՆԱ գործակալությունը։
«ԻՊ գրոհայինները բուլդոզերով հողին են հավասարեցրել Մոսուլում Իոնա մարգարեի գերեզմանը՝ նախապես պայթեցնելով մզկիթը, որտեղ գտնվում էր գերեզմանը»,- ասված է գործակալության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։





























