«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 24-ին ժամը 10.00-22.00-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի փող. 8-րդ շենքի եւ Սոսեի 2-րդ նրբանցքի առանձնատների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























